Դիպլոմ

Կենտրոն համայնքի ավագ դպրոցների միջև կազմակերպված սպորտային մարզաձևերի մրցույթում արժանացել ենք 3-րդ կարգի դիպլոմի։



Հանրապետական փուլ։ «Աշխարհագրություն» առարկայից 3-րդ կարգի դիպլոմի արժանացան Հակոբյան Իսահակը և Աբրահամյան Ալբերտը 12/5 դասարանից։

Ուսուցիչ՝ Գ․ Բերոյան

Դիպլոմ

Յուրաքանչյուր նոր ձեռքբերում ներդրված ջանքի ու համատեղ աշխատանքի արգասիք է , որն արժանանում է ուշադրության և գնահատանքի ։

Մեր ձեռքբերումները հերթագայում են մեկը մյուսին, և դա շարունակական է։

Դիպլոմ

21֊ րդ դարի առանցքային հմտությունները քննադատական և ստեղծագործական մտածողություն, համագործակցություն, ինքնաճանաչողություն, թվային և մեդիագրագիտություն զարգացնելու միտումն ուներ

« ԿԶՆԱԿ » հիմնադրամի « Ֆիլմ, ֆիլմ, ֆիլմ » ֆիլմաստեղծման հանրապետական դպրոցի նախագիծը , որին ունեցանք մասնակցություն « Աղմկոտ լռություն » կարճամետրաժ ֆիլմի ստեղծումով. այն մենթոր դպրոցում անցկացված երկրորդ փուլում հայտնվեց լավագույն եռյակում ։

Ասելիքը խորն էր, թեման՝ արդիական։

Համադպրոցական գիտության փառատոն

ՁԱՅՆԻ ԼՈՒՅՍՆ ՈՒ ՈՒԺԸ

Բաբայան Արմենակ 11/8 դասարան

28.03.2026թ

Մեր հերթական մեծ ՀԱՂԹԱՆԱԿԸ Համադպրոցական գիտության փառատոնում

Շնորհավորում ենք, միշտ առաջ

Մեր 11/8 դասարանի սովորող Արմենակ Բաբայանը Հայկական համադպրոցական գիտության փառատոնի մրցանակակիր է ( 1-ին կարգ):

Ղեկավար՝ Շ. Գասպարյան

Ուսուցիչն իր մասնագիտական գիտելիքներով, ստեղծագործական էներգիայով և նվիրումով հանդիսանում է դպրոցի կարևորագույն ուժը, որը ձևավորում է ոչ միայն աշակերտների գիտելիքները, այլև նրանց անձնավորությունը, արժեքային համակարգը և սոցիալական հմտությունները։

02.05.2026

Եվս մեկ հաղթանակ . այս անգամ «AESA»

գիտական օլիմպիադայի մրցանակակիր

22.07.2026թ. ՀՀ-ում անցկացվող «AESA»գիտական օլիմպիադայի 24-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ «Ինժեներական քաղաք»համալիրի Արագացուցչի շենքի գիտաժողովի դահլիճում: Գ.Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոցի սան Արմենակ Բաբայանը զբաղեցրել էր մրցանակային առաջին տեղը

Թեմա՝ «Ձայնի լույսն ու ուժը»

Սրտանց շնորհավորում ենք Արմենակին և նրա ուսուցիչ Շուշանիկ Գասպարյանին այս կարևոր հաղթանակի համար և մաղթում նորանոր գիտական ձեռքբերումներ ու հաղթանակներ

Հպարտ ենք մեր աշակերտի հաջողությամբ։

Ուսուցիչ՝ Շուշանիկ Գասպարյան

Գ. Էմինի անվան N182 ավագ դպրոց

AESA - Armenian Engineers & Scientists of America

Մեզ կարող եք հետևել

Կայքը պատրաստել է 182 ավագ դպրոցի շրջանավարտ Վահագն Դավթյանը

© 2026. Բոլոր իրավունքները պաշտպանված են