Ռուզաննա Ալավերդյանը ծնվել է 1959թ․ դեկտեմբերի 13֊ին Երևանում։ 1966֊1976թ․֊ին սովորել է Երևանի թիվ 50 միջնակարգ դպրոցում։ 1978 - 1983թ.թ.֊ին սովորել է Երևանի Պետական Համալսարանի Հայ բանասիրության ֆակուլտետում։ 1990թ.թ.–1994թ.թ.֊ին աշխատել է Երևանի թիվ 182 միջնակարգ դպրոցում, որպես Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի։ 1992 – 1994թ.թ.֊ին եղել է հայոց լեզվի և գրականության մեթոդական միավորման նախագահ։ 1994 – 2009թ.թ.֊ին դպրոցի ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով փոխտնօրեն։ 1995 – 2009թ.թ.֊ին ընդգրկված է եղել հայոց լեզու առարկայի տարածքային և մարզային օլիմպիադայի հանձնաժողովի կազմում։ 2010 – 2011թ.թ.֊ին եղել է «Գ. էմինի անվան թիվ 182 ավագ դպրոց» ՊՈԱԿ ֊ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ 2011թ֊ից դարձել է դպրոցի գործադիր տնօրեն։ Պարգևատրվել է՝ շնորհակալագրերով, պատվոգրերով «Կրթության բնագավառում ունեցած մեծ ավանդի համար», Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից պատվոգրով։ «Համազգային վստահություն» խորհրդի կողմից միջնակարգ կրթության որակյալ կազմակերպման համար արժանացել է «Հայուհի 2015» անվանակոչման և պարգևատրվել պատվոգրով։ Մասնակցել է՝ Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության «Աջակցություն մարդու իրավունքների և ժողովրդավարական քաղաքացիության կրթությունը Արևելյան գործընկերության երկրներում » դպրոցների համար համատեղ ծրագրերի շրջանակներում կազմակերպվող Կիևում կայացած մեկնարկային համաժողովին, Եվրոպայի խորհրդի Ստրասբուրգ քաղաքում / Ֆրանսիա / կայանալիք կոնֆերանսին « Աջակցություն կրթության ոլորտում մարդու իրավունքների և ժողովրդավարական քաղաքացիության Արևելյան գործընկերության երկրներին » ծրագրին , « 21 – րդ դարի կոնպետենցիաները ուսումնական հաստատություններում » կոնֆերանսին, « Արևելյան գործընկերության երկրներին » ծրագրի շրջանակներում, « Կրթության կազմակերպում և դպրոցի կառավարում » վերապատրաստման ծրագրին, « Սովորել սովորելու հմտություններ » հեռավար վերապատրաստման դասընթացին, « ՀՀ Հանրակրթության մասին օրենքի » և « ՀՀ աշխատանքային օրենսդրության » փոփոխություններին նվիրված սեմինարին և ստացել է Հավաստագիր ‘’OUTSOURCE ‘’LLC կազմակերպության կողմից։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից նշանակվել է Երևանի 120 հիմնական դպրոցի խորհրդի անդամ։ Մասնակցել և հաջողությամբ ավարտել է « Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն » հիմնադրամի կողմից կազմակերպված « Հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների և տնօրենի տեղակալների վերապատրաստողի » 30 - ժամյա դասընթացին և ստացել է վերապատրաստողի վկայական։

”Impressed with the efficiency and professionalism. The entire process was smooth and hassle-free.”
- Clarice Turner

”Impressed with the efficiency and professionalism. The entire process was smooth and hassle-free.”
- Brian Moten
”Impressed with the efficiency and professionalism. The entire process was smooth and hassle-free.”
- Joyce Gould
”Impressed with the efficiency and professionalism. The entire process was smooth and hassle-free.”
- Sharon Roddy