«Օրրան» հասարակական կազմակերպություն

Յուրաքանչյուրն ինքն է որոշում բարություն անելու իր կերպը։ Ժպտալը, լավ վերաբերվելը, ապրումակցելը, փոխզիջման գնալը, օգնություն ձեռք մեկնելը, անհրաժեշտ պահին կողքին լինելը, խորհուրդ տալը, ներելը, այս բոլորն իսկապես բարության դրսևորումներ են։

Բարությունն ամփոփ սահմանում չունի։ Փորձենք լինել գոնե մի փոքր բարի և մենք կտեսնենք, որ այլևս ի վիճակի չենք վատ արարքներ կատարել։ Ահա այս գեղեցիկ գիտակցումով 182 ավագ դպրոցի սաները այս տարի ևս այցելեցին «Օրրան» հասարակական կազմակերպություն, հաճելի և խաղաղ մթնոլորտում խաղեր խաղացին օրրանի բնակիչների հետ, զրուցեցին, անկեղծացան և նվերներ բաժանեցին։

Միջոցառման հեղինակ` ԴԱԿ` Լ.Պետրոսյան

Ուղեկցող` հոգեբան` Ա.Մայրանյան

12 2025թ․