ՆԳՆ ոստիկանություն
Այսօր հյուրընկալել էինք ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նորք- Մարաշի բաժնի աշխատակիցներին , որոնց հետ միասին սովորողների համար անցկացվեց զրույց-սեմինար՝
«Թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելման գործողություններ անչափահասների շրջանում» թեմայի շրջանակում։
Հանդիպմանը ներկա էր նաև դպրոցի բուժքույրը:
Հանդիպումը կարևոր հնարավորություն էր՝ բարձրացնելու աշակերտների իրազեկվածությունը և ձևավորելու պատասխանատու վերաբերմունք հասարակական այս կարևոր խնդրի նկատմամբ։
Հանդիպումը կազմակերպել էր «Առողջ ապրելակերպ » խմբակի խմբակավար Կ. Մարգարյանը





