Չարենցյան ելևէջներ էմինականներից

Նաիրին ծնեց Չարենցին... Ժայռակոփ պատկերներ և սեպագրեր տեսավ, ծաղկազարդ մագաղաթներ և ձուլածո տաճարներ, բայց ծով արյան ու ծով ցավերի մեջ... բարձրացրեց գլուխը` տեսավ շողացող արևը... Եվ իր հայրենիքի արցունքները սրբելու համար մխրճվեց փոթորիկների մեջ ու ելքեր որոնեց:

Պ. Սևակ

Ասում են՝ բանաստեղծները չեն մահանում։ Չարենցը դա ապացուցեց ոչ թե խոսքով, այլ իր լռությամբ, որը դեռ արձագանքում է մեր օրերում։ Նրա ծնունդը չի սահմանափակվում մեկ օրով, որովհետև նրա պոեզիան շարունակվում է ծնվել՝ վերածնվելով մեր օրերում։

Այսօր Եղիշե Չարենցի օրն է։ Եվ մենք նորից ու նորից բացում ենք նրա էջերը՝ քայլելով նրա արահետներով, ապրելով նրա կրակով, սիրելով նրա սիրով։

Օրը չարենցաթաթախ է , հույզերն ու մտորումները ` նույնպես, թողած գործի կարևորությունն է արժևորվում, որն անհերքելի է....

Չարենցյան ելևէջներ էմինականներից