Աշակերտական խորհուրդ
Գ էմինի անվան թիվ 182 ավագ դպրոցի ‹‹Զարթոնքի սերունդ›› աշակերտական խորհուրդը, սովորողներից ձևավորված ինքնավար մարմին է: Ն պատակը անմիջականորեն իրենց վերաբերող հարցերի մասին սովորողների կարծիքի ազատ արտահայտումն ապահովելու և սովորողների իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ հաստատության կաոնադրության դրույթների պահպանումը վերահսկել ն է:
ԱԽ-ն, որպես ինքնավար խորհրդակցական մարմին, աշխատում է խիստ պլանավորած, ԱԽ-ի նիստում հաստատած տարեկան աշխատանքային պլանով: Այնտեղ պարտադիր ներառվ ում է Հաստատութ յան ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլանով նախատեսված աշխատանքների այն հատվածը, որը վերաբերում է աշակերտական համայնքին:
Ախ-ի ընթացիկ աշխատանքները իրականացվ ում է աշխատանքային խմբերի՝ հանձնախմբերի/ուսումնադաստիարակչական, մշակութային, իրավապաշտպան և ռազմամարզական/ միջոցով, որոնց աշխատանքն էլ իր հերթին պլանավորվ ում է:
ԱԽ-ը կազմավորվում է դասարանական խորհուրդների նախագահներից, որոնք ընտրվում են փակ գաղտնի քվեարկությամբ:
Աշակերտական խորհրդի նախագահը ընտրվում է հաստատության սովորողների կողմից՝ փակ գաղտնի քվերակությամբ : Թե ՛ դասարանական խորհուրդների ձևավորումը, թե՛ աշակերտական խորհրդի նախագահի ընտրությունը համակարգում է աշակերտական համակազմից ընտրված ընտրական հանձնախումբը:
Դպրոցի աշակերտական խորհուրդն ունի ֆեյսբուքյան էջ, որը ղեկավարում է ԱԽ նախագահ Տիգրան Ալեքսանյանը:
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ
ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ԿՅԱՆՔ
ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ
ՄԱՄՈՒԼԻ ԿԵՆՏՐՈՆ
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ
ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ԿՅԱՆՔ
ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ
ՄԱՄՈՒԼԻ ԿԵՆՏՐՈՆ