‹‹Գ. Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոց›› հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը քննարկում և հաuտատում է ‹‹Գ. Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոց›› հիմնադրամի կառուցվածքը, բյուջեն, հաստիքացուցակը, զարգացման ռազմավարական ծրագրերը, տնօրենի ընտրության կանոնակարգը, տնօրենի տարեկան հաշվետվությունը, կանոնադրության մեջ փոփոխությունների և լրացումների իրականացումն ըստ կանոնադրության:
‹‹Գ. Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոց›› հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը կազմված է 7 անդամից, որի անհատական կազմը հաստատում է ՀՀ վարչապետը՝ ՀՀ ԿԳ նախարարի ներկայությամբ:
Հոգաբարձուների խորհուրդը կազմվում է մեկ անդամ ՝ ՀՀ ԿԳ նախարարի առաջադրմամբ, չորս անդամ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաջադրմամբ, մեկ անդամ՝ մանկավարժական կազմից, մեկ անդամ ծնողական խորհրդի կազմից:
‹‹Գ. Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոց›› հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է ՀՀ ՔԴԿ տնօրեն Գերաշնորհ Սրբազան Տեր Վարդան Եպիսկոպոս Նավասարդյան, խորհրդի քարտուղարն է Արաքսյա Հովսեփյանը:
2015 թվականի մարտի 9-ի N 166-Ա ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատվել է ‹‹Գ. Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոց›› հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը:
Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյան
|
-Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի
տնօրեն և Էօրնեկյան վարժարանի տեսուչ (համաձայնությամբ)
|
Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյան
|
-Մայր Աթոռի հոգևոր-կրթական
հաստատությունների վերատեսուչ և Գ.որգյան հոգևոր ճեմարանի տեսուչ (համաձայնությամբ)
|
Կ. Հովակիմյան
|
-Երևանի N118 ավագ դպրոցի տնօրեն (համաձայնությամբ)
|
Տ. Հովհաննիսյան
|
-‹‹ԷԿԼՕՖ›› հիմնադրամի գործադիր տնօրեն
(համաձայնությամբ)
|
Ն. Հովհաննիսյան
|
-ՀՀ ԿԳ նախարարության աշխատակազմի
հանրակրթության վարչության պետ
|
Ա. Հովսեփյան
|
-Գ. Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոցի
տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալ, պատմության ուսուցչուհի (համաձայնությամբ)
|
Գ. Պողոսյան
|
-Գ. Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոցի ծնողական խորհրդի անդամ (համաձայնությամբ)
|