«Դպրոցի Ալիք»
Շնորհավորանքներ
«Նոր ձեռքբերում միջազգային գիտության բնագավառում»
|
||
![]() Գ.Էմինի անվան N182 ավագ դպրոցի տնօրեն Ռ. Ալավերդյանը և մանկավարժական ողջ անձնակազմը շնորհավորում են քիմիայի ուսուցիչ Ա. Մարտիրոսյանին և 11-րդ դասարանի աշակերտ Էրիկ Համազասպյանին միջազգային գիտական ասպարեզում ձեռք բերած հաջողության առիթով: Էրիկ Համազասպյանի ԵՊՀ քիմիական լաբորատորիաներում տևական ժամանակ կատարած գիտահետազոտական աշխատանքների մասին առաջին հրապարակումը տեղ գտավ Ռուսական Բնագիտական Ակադեմիայի «Մեկնարկ գիտությունում» պարբերականում: Այդ աշխատությունն արաջինն ու միակն է Հայաստանից հիշյալ պարբերականում: Գիտահետազոտական աշխատանքները իրականացվել են «Օճառներ» թեմայով, որի ժամանակ Էրիկ Համազասպյանը ստացել է տարբեր հատկություններով (հակաբակտերիալ, բուժական ազդեցությամբ) ու նշանակության օճառներ: Աշխատանքի գիտական ղեկավար՝ քիմիայի ուսուցիչ Ա.Մարտիրոսյան: |
Հարգելի այցելուներ.
Ինչպես ցույց տվեց վերջին տարիների փորձը, մեր հաստատության կայքի գործարկումը ոչ միայն ժամանակի պահանջով թելադրված անհրաժեշտություն էր, այլև Ձեզ հետ համագործակցության և հետադարձ կապի ապահովման հրաշալի հարթակ: Մեր դպրոցի ընդգրկուն գործունեությունը վերջին տարիներին արձանագրել է բազմաթիվ հաջողություններ, որոնք օպերատիվորեն հասանելի կլինեն Ձեզ դպրոցի պաշտոնական կայքի միջոցով: Տեխնոլոգիական այս դարաշրջանում Ձեզ հետ հարաբերվելու համար մեր դպրոցն օգտագործում է տեղեկատվական ժամանակակից գրեթե բոլոր միջոցները՝ ապահովելով մեր գործունեության հաշվետվողականությունն ու թափանցիկությունը, արտացոլելով հանրակրթական իրադարձություններն ու գործընթացները:
Հուսով եմ, որ մեր կայքը այսուհետ կլինի Ձեզ համար փնտրված և օգտակար ռեսուրս, որտեղ կգտնեք Ձեզ հուզող հարցերի պատասխաններն ու անհրաժեշտ տեղեկատվությունը: Վառ պահենք հայոց դպրության տաճարը, քանի որ այնտեղ է հայ ժողովրդի հարատևության խորհուրդը:
Հարգանքով՝ Երևանի ‹‹Գ. Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոց›› հիմնադրամի տնօրեն Ռուզաննա Ալավերդյան:
Օգտակար հղումներ
ԿԱՅՔԻ ՎԵՐՋԻՆ ԹԱՐՄԱՑՈՒՄԸ
- 2016-03-16
Մայր Տաճարում
Օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մեծ Պահքի շրջանում՝ ուրբաթ օրերին Հայաստանի տարբեր հանրակրթական դպրոցների սովորողները Մայր Տաճարում կընթերցեն Ս. Ներսես Շնորհալի Հայրապետի ‹‹Հավատով խոստովանիմ›› աղոթքները: Մարտի 4-ին Հանգստյան ժամերգության ընթացքում Ս. Ներսես Հայրապետի աղոթքներն ի լուր հայ հավատացյալների ընթերցեցին Երևան քաղաքի Գ. Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոցի սաները:
- 2016-02-19
‹‹Մի' վնասիր...››
Գ. Էմինի անվան N182 ավագ դպրոցի ‹‹բնագիտական›› առարկայական մասնախումբը թե' համագործակցությունների շրջանակներում և թե այդ շրջանակից դուրս բազմաթիվ ու բազմապիսի միջոցառումներ է կազմակերպել նպաստելով սովորողների մասնագիտական կողմնորոշմանը: Օրերս դպրոցում կայացած ‹‹Մի' վնասիր...›› միջոցառման ընթացքում սովորողները հանգամանալից ներկայացրեցին տեղեկատվություն ‹‹Վախ››, ‹‹Վիտամիններ››, ‹‹Գրիպ›› և ‹‹Ուլտրաձայնային հետազոտություն թեմաներով››:
- 2017-03-21