hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

Գ. ԷՄԻՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 182 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ

Ծնողական խորհուրդ

Ծնողական խորհուրդը Հաստատության հետ համագործակցում է համակարգված, նախապես պլանավորած տարեկան պլանի միջոցով, որը կազմվում է ԾԽ-ի կողմից: Այնտեղ պարտադիր ներառվում են Հաստատության ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլանով նախատեսված աշխատանքների այն հատվածը, որը վերաբերում է ծնողական համայնքին:
Ծնողները ներգրավվում են արտադպրոցական, արտադասարանական միջոցառումներին՝ համագործակցելով դասղեկների, տնօրինության հետ:

ԾԽ-ն մասնակցում է սովորողների ուսուցման ու դաստիրակության համար անհրաժեշտ պայմաններ ի ստեղծմանը:

Աջակցում է արձակուրդների ժամանակ սովորողների հանգստի ու ժամանցի կազմակերպմանը, սովորողի իրավունքների պաշտպանությանը:

Ապահովում է ծնողներին տեղեկատվությամբ, կազմակերպելով սեմինարներ, խորհրդակցություններ:

Ծնողական և աշակերտական խորհուրդները համագործակցում են իրենց լիազորությունների սահմաններում, նախապես ընդունված որոշումների հիման վրա: Համագործակցությունը սկսվում է նախագծի կազմումից, քննարկումից հետո: Այն համաձայնեցվում է Հաստատության տնօրինության հետ: Համագործակցությունը ընդգրկում է համատեղ միջոցառումների, սեմինարների, կլոր սեղան-քննարկումների արտադպրոցական , արտադասարական այլ միջոցառումների լայն շարք :