hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

Գ. ԷՄԻՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 182 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ

   
Այցելություն Հայաստանի պատմության թանգարան
Գևորգ Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոցի 10-3 դասարանի սաները դասղեկ Հ. Փաշյանի և պատմության ուսուցչուհի Ս. Մելիքյանի ուղեկցությամբ,այցելեցին Հայաստանի պատմության թանգարան՝ քաղաքամայր Երևանի 2800 ամյակի տոնակատարություններին ընդառաջ և օրվա դասը անցկացրին թանգարանում՝ անդրադառնալով Էրեբունի- Երևանի ստեղծման պատմությանը: Աշակերտներին ներկայացվեց Հայաստանի մշակույթի և պատմության ամբողջական պատկերը նախապատմական ժամանակներից՝ մեկ միլիոն տարի առաջ, մինչև մեր օրերը։ Նաև Հին Արևելքի հայկական հզոր պետության՝ Ուրարտուի պատմամշակութային շքեղ ժառանգությունը. բացառիկ սեպագիր արձանագրություններ, բրոնզե արձանիկներ, որմնանկարներ, գունազարդ խեցեղեն, քանդակազարդ սպառազեն, ոսկյա, արծաթյա, ոսկրե եզակի նմուշներ՝ պեղված Կարմիր Բլուրից, Արին Բերդից, Արգիշտիխինիլիից: Թանգարանային հարուստ ցուցադրությունը օգնեց դասը ծառայեցնել իր նպատակին:

Վերադարձ նորությունների էջ