hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

Գ. ԷՄԻՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 182 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ

Մարտի  21
Առանց պոեզիայի արվեստ չկա
Հանդիպում երիտասարդ բանաստեղծ Արմեն Սարգսյանի հետ

Առանց պոեզիայի արվեստ չկա: Այն իր մեջ է ամփոփում ժողովրդի ձգտումները և հոգևոր բարձրագույն դրսևորումները,ինչպես նաև աշխարհը փոխելու քաջություն տալիս:
Պոեզիան ճամփորդություն է, որը դուրս չի գալիս իրականության սահմաններից, արտահայտում է մարդկանց զգացմունքները, պահանջմունքները և հույսերը:
Մարտի 21-ին՝ Պոեզիայի միջազգային օրը, Գ.Էմինի անվան N 182 ավագ դպրոցը հյուրընկալել էր երիտասարդ բանաստեղծ Արմեն Սարգսյանին: Նրա կապը դպրոցի հետ սկսվել է դեռևս ուսանողական տարիներին, երբ իր մանկավարժական պրակտիկան էր անցկացնում այստեղ: Այժմ նա աշխատում է Մշակույթի նախարարությունում,խմբագրել է բազմաթիվ գրքեր: Արդեն լույս է տեսել նրա բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն՝ «Չկարդացած գրքերի փոխարեն» խորագրով:
Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում, աշակերտները երիտասարդ բանաստեղծին ուղղեցին իրենց հետաքրքրող և հուզող հարցերը: Իսկ հյուրը դատարկաձեռն չէր եկել, նա դպրոցին և աշակերտներին նվիրեց գրքեր ու ձայնասկավառակներ:

Վերադարձ նորությունների էջ