hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

Գ. ԷՄԻՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 182 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ

Շնորհավորանքներ

«Նոր ձեռքբերում միջազգային գիտության բնագավառում»
   

Գ.Էմինի անվան N182 ավագ դպրոցի տնօրեն Ռ. Ալավերդյանը և մանկավարժական ողջ անձնակազմը շնորհավորում են քիմիայի ուսուցիչ Ա. Մարտիրոսյանին և 11-րդ դասարանի աշակերտ Էրիկ Համազասպյանին միջազգային գիտական ասպարեզում ձեռք բերած հաջողության առիթով: Էրիկ Համազասպյանի ԵՊՀ քիմիական լաբորատորիաներում տևական ժամանակ կատարած գիտահետազոտական աշխատանքների մասին առաջին հրապարակումը տեղ գտավ Ռուսական Բնագիտական Ակադեմիայի «Մեկնարկ գիտությունում» պարբերականում: Այդ աշխատությունն արաջինն ու միակն է Հայաստանից հիշյալ պարբերականում: Գիտահետազոտական աշխատանքները իրականացվել են «Օճառներ» թեմայով, որի ժամանակ Էրիկ Համազասպյանը ստացել է տարբեր հատկություններով (հակաբակտերիալ, բուժական ազդեցությամբ) ու նշանակության օճառներ: Աշխատանքի գիտական ղեկավար՝ քիմիայի ուսուցիչ Ա.Մարտիրոսյան:
   

Դպրոցի տնօրենի ողջույնի խոսքը


Հարգելի այցելուներ.
Ուրախ եմ ողջունել Ձեզ Երևանի ‹‹Գ. Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոց›› հիմնադրամի պաշտոնական կայքում:

Ինչպես ցույց տվեց վերջին տարիների փորձը, մեր հաստատության կայքի գործարկումը ոչ միայն ժամանակի պահանջով թելադրված անհրաժեշտություն էր, այլև Ձեզ հետ համագործակցության և հետադարձ կապի ապահովման հրաշալի հարթակ: Մեր դպրոցի ընդգրկուն գործունեությունը վերջին տարիներին արձանագրել է բազմաթիվ հաջողություններ, որոնք օպերատիվորեն հասանելի կլինեն Ձեզ դպրոցի պաշտոնական կայքի միջոցով: Տեխնոլոգիական այս դարաշրջանում Ձեզ հետ հարաբերվելու համար մեր դպրոցն օգտագործում է տեղեկատվական ժամանակակից գրեթե բոլոր միջոցները՝ ապահովելով մեր գործունեության հաշվետվողականությունն ու թափանցիկությունը, արտացոլելով հանրակրթական իրադարձություններն ու գործընթացները:

Հուսով եմ, որ մեր կայքը այսուհետ կլինի Ձեզ համար փնտրված և օգտակար ռեսուրս, որտեղ կգտնեք Ձեզ հուզող հարցերի պատասխաններն ու անհրաժեշտ տեղեկատվությունը: Վառ պահենք հայոց դպրության տաճարը, քանի որ այնտեղ է հայ ժողովրդի հարատևության խորհուրդը:

Հարգանքով՝ Երևանի ‹‹Գ. Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոց›› հիմնադրամի տնօրեն Ռուզաննա Ալավերդյան:


ՀԻՇԱՐԺԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԱՅՔԻ ՎԵՐՋԻՆ ԹԱՐՄԱՑՈՒՄԸ

12/03/2018 17:00